հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են, չեն չեղարկվել. Ղրղզստանի ԱԽ

ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են, չեն չեղարկվել. Ղրղզստանի ԱԽ

Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովն անդրադարձել է Ղրղզստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունների հետաձգման մասին լրատվամիջոցներում տարածված լուրերին:

Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասած է. ՛՛Մենք զորավարժությունները տեղափոխել ենք ավելի ուշ ժամկետի: Պատրաստությունը 99.9 տոկոս էր: Զորավարժությունների հետաձգումից հետո սոցցանցերում գրում են, թե դրանով մենք մերժում ենք ՀԱՊԿ-ը: Չկա նման բան: ՀԱՊԿ-ը մեզ շատ է պետք: ՀԱՊԿ-ն ահաբեկչական վտանգներից լիարժեք երաշխիք է և համապատասխանում է մեր երկրի ազգային անվտանգության շահերին: Սոցցանցերում որոշ ուժեր փորձում են առաջացնել առճակատում մեր և ՀԱՊԿ-ի միջև: Ոչինչ չի հաջողվի, մենք չունենք որևէ հակասություն՛՛:

Նշենք, որ զորավարժությունները հետաձգվել էին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով: 

  • Կիսվել: