կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի սահմանին առաքելություն տեղակայելու հարցը. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի սահմանին առաքելություն տեղակայելու հարցը. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Կազմակերպությունը սպասում է Երևանից դրական արձագանքի, որպեսզի վերսկսի այս առաջարկի և դաշնակցին օգնելու մասով այլ համատեղ միջոցառումների բովանդակային աշխատանքները»,-ասել է նա։

Նրա խոսքերով, Մոսկվայում համոզված են՝ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի վրա․ «Արևմտյան երկրները փորձում են քաղաքական ու տնտեսական ճնշում գործադրել ՌԴ ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի առավելագույն վնաս հասցնեն Ռուսաստանին ու նրա դիրքերին Հարավային Կովկասում»,-ասել է նա։

«ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, կախարդական փայտիկ չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենածանրներից է, դրա կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է»։

  • Կիսվել: