ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԱՊԿ քարտուղարությունն անդամ պետություններին ուղարկել է Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծը

ՀԱՊԿ քարտուղարությունն անդամ պետություններին ուղարկել է Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծը

ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին:

՛՛Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ՛՛,-տեղեկանում ենք ՀԱՊԿ-ի հայտարարությունից:

՛՛ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: