կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում կորուստներ չեն ունեցել. Զաս

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում կորուստներ չեն ունեցել. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հայտնել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման ավարտի մասին: Այս մասին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված հեռագրում նշվել է, որ խաղաղապահ ուժերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու զինամթերքի կորուստներ չկան:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Նշենք նաև, որ հայ խաղաղապահներն արդեն վերադարձել են Հայաստան:

  • Կիսվել: