ՀԱՊԿ-ի ապագան կորոշեն այն երկրները, որոնք անդամակցում են այս միությանը. Տասմագամբետով
ՀԱՊԿ-ի ապագան կորոշեն այն երկրները, որոնք անդամակցում են այս միությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
՛՛Ունենալով անկախություն և սեփական արտաքին քաղաքականությունը ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունք՝ իրենք էլ են ընտրում ազգային անվտանգությունն ապահովելու հրատապ գործիքները՛՛,-ընդգծել է նա:
Տասմագամբետովը նաև նշել է. ՛՛Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենահայտնի գործիքը հավաքական անվտանգությունն է։ Արագ փլուզվող միջազգային անվտանգության համակարգում լարվածության աճը, հավանաբար, ավելի ու ավելի մեծ ուշադրություն կդարձնի այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսին ՀԱՊԿ-ն է՛՛: