երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է մարտահրավերներին միասին պատասխանելու անհրաժեշտությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է մարտահրավերներին միասին պատասխանելու անհրաժեշտությունը

Թեզն այն մասին, որ ՀԱՊԿ երկրները պետք է միասին պատասխանեն մարտահրավերներին, շատ հրատապ է՝ հաշվի առնելով աշխարհի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա ուշադրություն է հատկացրել Բելառուսի նախագահի այն խոսքերին, որ աշխարհաքաղական իրավիճակն աշխարհում շարունակում է բարդանալ։ «Այն, անշուշտ, չի կարող չազդել մեր պետությունների իրավիճակի վրա։ Ուստի թեզն այն մասին, որ այս բարդ ժամանակներում մենք պետք է միասին լինենք, եւ, իհարկե, համաձայնեցված պատասխանենք ժամանակի մարտահրավերներին, շատ հրատապ է,- ասել է Տասմագամբետովը։

«Եվ այս առնչությամբ բելառուսական նախագահության ամենահիմնական առաջնահերթությունն, ըստ իս, միասնությունն է մեր կազմակերպության ներսում»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: