ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԱՊԿ երկրները պետք է նոր լուծումներ գտնեն անվտանգությունն ամրապնդելու համար. Լուկաշենկո

ՀԱՊԿ երկրները պետք է նոր լուծումներ գտնեն անվտանգությունն ամրապնդելու համար. Լուկաշենկո

Մինսկում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե ՀԱՊԿ-ն անդամ երկրների և ընդհանուր առմամբ Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման անբաժանելի տարրն է:

Նա նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։ Բելառուսի նախագահը տեղեկացրել է, որ նիստը կանցկացվի նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով:

Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսն այս տարի ավարտում է ՀԱՊԿ-ում նախագահությունը և դեկտեմբերի 31-ին այն կփոխանցի Ղազախստանին:

ՀԱՊԿ գագաթնաժողովի բացմանը Լուկաշենկոն հայտարարելէ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է նոր լուծումներ գտնեն իրենց անվտանգությունն ուժեղացնելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: