կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ՀԱՊԿ երկրների փրկարարները ցույց են տվել՝ ինչպես է պետք գործել արտակարգ իրավիճակներում

ՀԱՊԿ երկրների փրկարարները ցույց են տվել՝ ինչպես է պետք գործել արտակարգ իրավիճակներում

Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԻ գծով ստորաբաժանումների հետ համատեղ «Սկալա-2024» մարտավարական հատուկ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մասնակցել է զորավարժությունների վերջնական փուլին։ Միջոցառումը կայացել է «Скальный город–Астана» զորավարժարանում։
 
Զորավարժություններին ներգրավված են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և ՌԴ–ի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և վերացման ոլորտում իրավասու մարմինների փրկարարական ստորաբաժանումները։
Զորավարժությունների երկու փուլ է մշակվել, որի շրջանակում հրամանատարաշտաբային խաղի ձևաչափով կազմակերպվել է օպերատիվ շտաբի աշխատանքը երկրաշարժի վտանգի և առաջացման դեպքում՝ ՀԱՊԿ անդամ երկրների փրկարարական ստորաբաժանումների խմբավորումների ուժերի և միջոցների ճշգրտման համար։ Անցկացվել է նաև գործնական մաս։

  • Կիսվել: