ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց «գունավոր հեղափոխությունը». Լուկաշենկո

ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց «գունավոր հեղափոխությունը». Լուկաշենկո

Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին,  Ղազախստանից վերադարձած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

«Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- նշել է նա:

Բելառուսի նախագահի խոսքով՝ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր:

  • Կիսվել: