կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրային հեռուստաընկերությունը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան համագործակցության հուշագիր են կնքել

Հանրային հեռուստաընկերությունը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան համագործակցության հուշագիր են կնքել

Հանրային հեռուստաընկերությունը և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան համագործակցության հուշագիր են կնքել։ Այդ մասին հայտնում է Առաջին ալիքը։
 
Նախատեսվում է հեռուստաընկերության փորձառու մասնագետների օգնությամբ վերապատրաստումներ կազմակերպել ռազմական ակադեմիայի դասախոսների համար՝ մասնագիտական տարբեր ուղղություններով և տրամադրել տեխնիկական վերազինման մասով խորհրդատվություն։
 
 
Հանրային հեռուստաընկերությունը վերապատրաստումներն իրականացնելու է Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի դասախոսական կազմի մասնակցությամբ։

  • Կիսվել: