չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հանրաքվեներից հետո Դոնբասի դեմ հարձակումները կընկալվեն որպես հարձակում ՌԴ տարածքի վրա. Պեսկով

Հանրաքվեներից հետո Դոնբասի դեմ հարձակումները կընկալվեն որպես հարձակում ՌԴ տարածքի վրա. Պեսկով

եթե Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեի հարավային հատվածում անցկացվող հանրաքվեների մասնակիցները կողմ արտահայտվեն Ռուսաստանին միանալու գաղափարին, ապա հետագա ուկրաինական հարձակումները այդ շրջանների ուղղությամբ կընկալվեն որպես ագրեսիա բուն Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այդ տարածքներում անմիջապես սկսելու է գործել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը։ Եթե այդ տարածաշրջանները ընդգրկվեն Ռուսաստանի կազմում, կսկսեն գործել Սահմանադրության համապատասխան դրույթները՛՛:

  • Կիսվել: