շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հանդիպել են Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները. ինչ են քննարկել

Հանդիպել են Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները. ինչ են քննարկել

Կահիրեում հանդիպել են Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ  Աբբաս Արաղչին և Բադր Աբդելաթին:

Կողմերը քննարկել են Իրանի և Եգիպտոսի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Կողմերը վերահաստատել են գործընթացը շարունակելու վճռականությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Գազայում իրավիճակը: Նախարարներն անդրադարձել են նաև Իրանի միջուկային խնդրին: 

Հանդիպում է տեղի ունեցել նաև Իրանի և Եգիպտոսի արտգործնախարարների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի միջև:

 

  • Կիսվել: