ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Համոզված ենք, որ Սիրիայի հետ մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՌԴ ԱԳՆ

Համոզված ենք, որ Սիրիայի հետ մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին՝ հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

«Ռուսաստանի համար կարևոր է, որ Սիրիայի ապագան որոշեն սիրիացիները։ Համոզված ենք, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունը հավատարիմ կմնա իր հայտարարություններին և կկառուցի օրենքի գերակայության և արդարության վրա հիմնված պետություն՝ հաշվի առնելով անցյալի սխալները և սիրիական հասարակության բոլոր խմբերի շահերը։

  • Կիսվել: