ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Համբուրգի ոստիկանները ձերբակալել են օդանավակայան ներխուժած տղամարդուն

Համբուրգի ոստիկանները ձերբակալել են օդանավակայան ներխուժած տղամարդուն

Համբուրգի օդանավակայանում ավելի քան 15 ժամ իր դստերը պատանդ պահած զինված տղամարդը լքել  է մեքենան և հանձնվել։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը։

Երեխան չի տուժել։ «Պատանդի հետ կապված իրավիճակը լուծված է։ Կասկածյալը մեքենան լքել է դստեր հետ։ Տղամարդուն ոստիկանները ձերբակալել են առանց դիմադրության: Երեխան չի տուժել»,- գրել է ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Համբուրգի օդանավակայանը փակվել էր ոստիկանական գործողության պատճառով։ Bild-ը հայտնել էր, որ զինված տղամարդը մեքենայով ներխուժել է թռիչքուղի` մեքենայում պահելով երեխային: Ավելի ուշ պարզվել է, որ նա 35-ամյա թուրք է Ներքին Սաքսոնիայից, որը  ցանկանում էր դստերը տանել Թուրքիա։ Ներխուժելով օդանավակայան՝ նա մեքենան կայանել էր հենց Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի մոտ, որից ստիպված  տարհանել են ուղևորներին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: