ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համաճարակով պայմանավորված ճգնաժամը Ռուսաստանին կարող է ագրեսիայի դրդել. Զուրաբիշվիլի

Համաճարակով պայմանավորված ճգնաժամը Ռուսաստանին կարող է ագրեսիայի դրդել. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, համաճարակով պայմանավորված ճգնաժամը հնարավոր է Ռուսաստանին սահմանից դուրս ագրեսիայի դրդել: Այս թեմայի շուրջ նախագահը խոսել է Financial Times-ի հետ հարցազրույցում, գրում է aliq.ge-ն:

«Որպես Վրաստանի նախագահ կարող եմ հույս հայտնել` այս անգամ այդպես չի լինի և հնարավոր է ճգնաժամը Ռուսաստանի ղեկավարությանը ցույց տա, որ հնարավոր է խնդիրների լուծման համար տարբեր ուղիների դիմել»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով, Ռուսաստանը նոր ռիսկեր է ստեղծել նաև բռնազավթված տարածքներում, որտեղ վարակի տարածման պայմաններում Մոսկվան պակաս թափանցիկ է գործում: Նրա խոսքով, Ռուսաստանը «անհեթեթ» սահմանափակումներ է առաջ բերել՝  Հարավային Օսիայի բռնազավթված տարածքների մեր սեփական քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցում։

  • Կիսվել: