Համասը հայտարարել է, որ չնայած հրադադարին Իսրայելը կրակ է բացել Գազայում՝ սպшնելով քաղաքացիների
Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածին և կրակ է բացել տեղի բնակիչների վրա՝ չնայած հրադադարի համաձայնագրին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Համասի խոսնակ Հազեմ Քասեմը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին, որ զինվորները կրակ են բացել մի քանի կասկածյալների վրա, որոնք շարժվում էին դեպի հյուսիսային Գազայի հատվածի ռազմական դիրքերը։
«Այսօր առավոտյան Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածին՝ սպանելով մի քանի բնակիչների։ Սա համարվում է հրադադարի համաձայնագրի խախտում։ Մենք կրկին կոչ ենք անում տարբեր կողմերին վերահսկել Իսրայելի գործողությունները և թույլ չտալ, որ նա խուսափի միջնորդների առջև ստանձնած իր պարտավորություններից՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է նա։


