ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտել է թուրք գործընկերոջ ձերաբակալությունը

Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտել է թուրք գործընկերոջ ձերաբակալությունը

Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտող հայտարարություն է տարածել «Թուրքական բժշկական ասոցիացիայի» նախագահ դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի ձերբակալության կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։

Ֆինջանջըն ձերբակալվել էր թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ քիմիական զենք օգտագործելու մասին արած հայտարությունից հետո:

Համաշխարհային բժշկական ասոցիացիայի հայտարարության մեջ անընդունելի է համարվել Ֆինջանջըի ձերբակալությունն ու միության մյուս անդամներին պաշտոնանկ անելու սպառնալիքները:

«ՀԲԱ-ն միանում է թուրքական իշխանությունների հրամանով քրդական «PKK» խմբավորման դեմ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ անկախ հետաքննության անցկացման կոչին: Թուրքական բժշկական ասոցիացիայի անդամների դեմ կատարվող այս ոտնձգություններն ամբողջովին անօրինական են»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում ձերբակալված Ֆինջանջըին Անկարայի գլավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում «ահաբեկչական կազմակերպության համար քարոզչություն անելու» մեղադրանք է առաջադրվել:

Հետաքննություն սկսելու պատճառ էր դարձել նրա հայտարարությունն առ այն, որ թուրքական բանակը քուրդ զինյալների հետ բախումներում վերջինների դեմ քիմիական զենք է օգտագործել: Համացանցային մի հեռուստաալիքի տված հարցազրույցում Ֆինջանջըն ասել էր, որ նման եզրակացության է հանգել զննելով սպանված «ահաբեկիչների» մարմինները: Թուրք պրոֆեսորն ասել էր, որ օգտագործվել է նյարդային համակարգն ուղիղ ախտահարող թունավոր գազերի տեսակներից մեկը:

  • Կիսվել: