շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիների շահերը երաշխավորելու դեպքում պատրաստ է անհապաղ սկսել բանակցություններ. հայտարարություն

ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիների շահերը երաշխավորելու դեպքում պատրաստ է անհապաղ սկսել բանակցություններ. հայտարարություն

ՀԱՄԱՍ իսլամական դիմադրության շարժումը հայտարարություն է տարածելմեջ՝ շեշտելով, որ ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է հանգեցնել պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիայի դադարեցմանը, և անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ կնստի: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք միջնորդների միջոցով Միացյալ Նահանգների առաջարկած մի շարք գաղափարներ ենք ստացել։ Ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է հանգեցնել պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիայի դադարեցմանը և պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել»:

Շարժումը շեշտել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի բոլոր բանտարկյալների ազատ արձակումը՝ պատերազմի իրական դադարեցման, օկուպացիոն ուժերի Գազայի հատվածից լիակատար դուրսբերման և տարածաշրջանը կառավարելու համար անկախ պաղեստինյան շարժումների և գործիչների կոմիտեի ստեղծման դիմաց։ Բացի դրանից, ՀԱՄԱՍ-ը պահանջել է «սիոնիստական ​​ռեժիմի» ձեռք բերած համաձայնագրերի կատարման հրապարակային և թափանցիկ երաշխիքներ՝ անցյալի դառը փորձի կրկնությունից խուսափելու համար, երբ զավթիչները համաձայնագրի հայտարարությունից հետո իրենց պարտավորությունները չեն կատարել։

ՀԱՄԱՍ-ը հիշեցրել է, որ նման դիվերսիայի վերջին դեպքը կապված էր ամերիկյան պլանի հիման վրա միջնորդների առաջարկած համաձայնագրի հետ, որին շարժումը համաձայնել էր 2025 թվականի օգոստոսի 18-ին Կահիրեում, սակայն սիոնիստական ​​ռեժիմը չէր արձագանքել և շարունակել է իր հանցագործություններն ու էթնիկ զտումները։

  • Կիսվել: