շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ը մերժել է բանտարկյալների հետ պատանդների փոխանակման ԱՄՆ նախաձեռնությունը. NYT

ՀԱՄԱՍ-ը մերժել է բանտարկյալների հետ պատանդների փոխանակման ԱՄՆ նախաձեռնությունը. NYT

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը չի համաձայնել ԱՄՆ առաջարկած պայմաններով պատանդներին Իսրայելում բանտարկվածների հետ փոխանակելուն։ Այս մասին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ փետրվարի 23-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն ներկայացրել է Գազայի հատվածում պահվող 40 պատանդներին մի քանի հարյուր պաղեստինցիների (որոնք պահվում են իսրայելական բանտերում) հետ փոխանակելու բանաձեւ։

Պարբերականի զրուցակիցները չեն նշել, թե ինչու ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել ընդունել այդ պայմանները, բայց նշել են, որ արմատականների հրաժարումը կարող էր պատրվակներից մեկը լինել Իսրայելի համար, որ իր պատվիրակությունը չուղարկի Կահիրե՝ բանակցությունների, որտեղ արդեն հավաքվել են Կատարի, ԱՄՆ եւ պաղեստինյան շարժման ներկայացուցիչները։

  • Կիսվել: