երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ը կռվում է ոչ միայն Գազայի, այլ նաև Թուրքիայի համար. թուրք ակտվիստներ

ՀԱՄԱՍ-ը կռվում է ոչ միայն Գազայի, այլ նաև Թուրքիայի համար. թուրք ակտվիստներ

Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Բայբուրթ նահանգում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ արտահայտելու իրենց բողոքը Գազայի հատվածի Ռեֆահ քաղաքի ուղղությամբ Իսրայելի իրականացրած հարձակումների դեմ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Թուրքիայի և Պաղեստինի դրոշով «Saat Kulesi» հրապարակում հավաքված մարդիկ, որոնց մեջ եղել են նաև քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների անդամներ, տարբեր բացականչություններով դիմել են Իսրայելին:

Հավաքվածների անունից մամուլի հայտարարություն է ընթերցել «Անատոլիայի երիտասարդության միության» Բայբուրթի գրասենյակի նախագահ Ֆարիս Թյությունեքենը:

Նա ընդգծել է, որ պաղեստինցիները ոչ միայն իրենց հողերի, այլ նաև բոլոր իսլամական տարածքների համար են մահանում:

«Մեր պաղեստինցի եղբայրները միաժամանակ պայքարում են նաև Բաղդադի, Դամասկոսի, Արևելյան Թուրքմենստանի, Դիարբեքիրի և Ստամբուլի բարօրության համար: Այսօր մենք լավ գիտենք, որ մեր դիմաց կանգնած Իսրայել անունով ահաբեկչական կազմակերպության թիրախը չի սահմանափակվում միայն Գազայով և Եգիպտոսի հրեական Արևմտյան Ափով:

Այսօր, եթե Իսրայելը հաջողի Գազայում, սիոնիստների վաղվա թիրախները լինելու են Հաթայը, Դիարբեքիրը, Ադըյամանը և մեզ պատկանող մի շարք այլ քաղաքներ:

Այդ իսկ պատճառով էլ ՀԱՄԱՍ-ը (Գազայի հատվածում իշխող խմբավորում) ոչ միայն Պաղեստինի, այլև Թուրքիայի համար է կռվում»:

Բացի այդ Թյությունեքենը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը սատարում է թե՛ ՀԱՄԱՍ-ին և թե՛ Պաղեստինին:

Հայտարարությունից հետո հավաքվածները աղոթել են պաղեստինցիների համար:

Հիշեցնենք, որ Իսրայելը մայիսի 28-ին հեռահար հարվածներ էր հասցրել Ռեֆահում գտնվող փախստականների ճամբարին:

  • Կիսվել: