ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման հետաձգման պատճառը
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր դեռևս չի ստորագրվել կալանքի տակ գտնվող պաղեստինցի առաջնորդների ցուցակի շուրջ վեճի պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Գազայի կառավարման և ՀԱՄԱՍ-ի զենքի հարցերը կքննարկվեն ապագա փուլերում, բայց այս փուլում դրանք չեն քննարկվել։
Իր հերթին իրանական IRNA-ն հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ին առնչվող աղբյուրը հայտարարել է, որ Թել Ավիվի հետ կնքված համաձայնագրի շրջանակում ազատ արձակվող բանտարկյալների թիվը կկազմի 2000։


