ՀԱՄԱՍ-ը համաձայնել է զենքը հանձնել ՄԱԿ-ի գլխավորած եգիպտապաղեստինյան մարմնին. աղբյուր
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է իր զենքը հանձնել ՄԱԿ-ի գլխավորած եգիպտապաղեստինյան մարմնին: այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Միջազգային այլ լրատվամիջոցներ էլ հաղորդում են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Շարմ Էլ Շեյխում մեկնարկում են Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանը նվիրված բանակցություններ։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ իսրայելական կողմը կգլխավորի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը լիակատար կոչնչացվի, եթե այդ շարժման ներկայացուցիչները հրաժարվեն զիջել իշխանությունը և վերահսկողությունը Գազայի հատվածում։


