կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը չի պատրաստվում հանձնվել, բայց զգուշացնում է՝ իրավիճակի սրումը «կպայթեցնի» տարածաշրջանը

ՀԱՄԱՍ-ը չի պատրաստվում հանձնվել, բայց զգուշացնում է՝ իրավիճակի սրումը «կպայթեցնի» տարածաշրջանը

Ալ-Ակսա մզկիթի պաշարումը, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում իրավիճակի սրումը կպայթեցնեն տարածաշրջանը, հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանը։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իսրայելն ունակ չէ ճեղքել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիմադրությունը՝ չնայած իր ամբողջ ռազմական ներուժի կիրառմանն ու ԱՄՆ-ի գլխավորությամբ՝  մյուս դաշնակիցների աջակցությանը։

ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է ուղղել Պաղեստինի ժողովրդին՝ էլ ավելի ուժգնացնել դիմադրությունը իսրայելական բանակին՝ Հորդանան գետի արևմտյան ափում։

 

  • Կիսվել: