հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցությունները շարունակվում են

ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցությունները շարունակվում են

ՀԱՄԱՍ-ը բաց է մնում Իսրայելի հետ միջնորդավորված բանակցությունների համար այն բանից հետո, երբ կողմերին չհաջողվեց զինադադարի շուրջ համաձայնության գալ մահմեդականների սրբազան Ռամադան ամսից առաջ։

Այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն։ Հանիեն պնդել է, սակայն, որ Գազայում մշտական հրադադարը և իսրայելական բոլոր ուժերի դուրսբերումը միակ ճանապարհն է դեպի համաձայնություն: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներից մեկը CNN-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի բանակցողների համար «դեռևս ժամկետներ չկան» վերադառնալու Կահիրե՝ բանակցությունները վերսկսելու համար:

  • Կիսվել: