ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Թեհրանում ցույցեր են անցկացվում
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի մայրաքաղաքում, ի պաշտպանություն Պաղեստինի, ցույցեր են կազմակերպվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Բոլորը՝ երեխաներից մինչև տարեց ցուցարարներ, ծածանում են Պաղեստինի կամ լիբանանյան «Հեզբոլլահի» դրոշները: Մի շարք մարդիկ ունեն դեղին պաստառներ են՝ «Մահ Միացյալ Նահանգներին» մակագրությամբ, առանց որոնց ոչ մի նման ցույց չի անցկացվում։