Համացանցում տարածվել է Իվանովոյի մարզում Իլ-76-ի կործանման տեսանյութը
ՌԴ Իվանովոյի մարզում պլանային թռիչքի ժամանակ Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը տարածվել է համացանցում։ Տեսանյութը նկարահանել են տեղի բնակիչները։
Կադրերում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռի շարժիչը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիավթարը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում։ Ըստ տարբեր Տելեգրամ ալիքների՝ ինքնաթիռն ընկել է Բոգոռոդսկոյե գյուղի մերձակայքում, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ինքնաթիռում եղել է 15 մարդ՝ անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր։ Նրանք, ենթադրաբար, զոհվել են, սակայն ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես չի հայտնել ինքնաթիռում գտնվողների ճակատագրի մասին։