ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հալեպի գլխավոր հիվանդանոցը վերականգնվել է

Հալեպի գլխավոր հիվանդանոցը վերականգնվել է

 Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Համալսարանական հոսպիտալը շարունակել է աշխատանքը պատերազմական գործողությունների ընթացքում եւ քանիցս ենթարկվել զինյալների գնդակոծություններին, բայց բժիշկները շարունակել են ընդունել պացիենտներին: Քաղաքի ազատագրումից հետո հիվանդանոցն սկսել են վերականգնել:

«Մենք, վերջապես, հասանք անհրաժեշտ մակարդակին: Բայց եւ այնպես մասնագետների պակաս ունենք: Ոմանք մեկնել են պատերազմի ժամանակ, ոմանք՝ զոհվել»,-ռուս լրագրողներին պատմել Է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Մանաֆ Շարբաջին:

Սկզբում, բժիշկների խոսքով, փորձել են գնել ամերիկյան սարքավորումներ, բայց պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չի եղել: Այժմ հոսպիտալը հանդերձել են ժամանակակից եվրոպական սարքավորումներով: Ներկայում համալսարանական հոսպիտալն ընդունում է ոչ միայն Հալեպի, այլեւ Սիրիայի մյուս բնակավայրերի հիվանդներին: Այնտեղ նաեւ պրակտիկա են անցնում մոտավորապես 600 բժիշկ-ուսանողներ, որոնք շուտով կդառնան լիարժեք մասնագետներ

  • Կիսվել: