ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հակամարտությունների պատճառով մշակութային ժառանգությունը վտանգված է․ Ավստրիացի ատղագետ

Հակամարտությունների պատճառով մշակութային ժառանգությունը վտանգված է․ Ավստրիացի ատղագետ

Հակամարտությունների հետևանքով մարդիկ սպանվում են և ստիպված են լինում տարհանվել։ Հայաստանը նման իրադարձությունների տխուր պատմություն ունի, ինչը նոր խնդիրներ է ստեղծում, իսկ մշակութային ժառանգությունը հայտնվում է վտանգի տակ։ Այս մասին հոկտեմբերի 6-ին Երևանում «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն-2» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ավստրիացի աստղագետ Գեորգ Զոտտին։

«Ինձ տխրեցնում և անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում։ Մենք պատերազմներ ենք տեսնում ամենուր։ Մշակույթով նման հարուստ տարածաշրջանները, ինչպիսին է Մերձավոր Արևելքը (որոշներն այն անվանում են քաղաքակրթության օրրան), դարեր շարունակ մնում են հակամարտությունների գոտում», - նշել է նա։

Աստղագետը հույս է հայտնել, որ այս շաբաթ կկարողանա ծանոթանալ տարածաշրջանում իրականացվող բազմաթիվ աստղագիտական աշխատանքներին։ «Իմ կարծիքով, գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքների, հատկապես աստղագիտության պատմությունը շատ ավելի հետաքրքիր է, քան թագավորների և կայսրությունների պատմությունները, որոնք հաճախ մահվան և ավերածությունների պատմություններ են», - ընդգծել է նա։

  • Կիսվել: