երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հաիթիի նախագահի սպանությունից հետո ոչնչացվել է 4, ձերբակալվել՝ 2 վարձկան

Հաիթիի նախագահի սպանությունից հետո ոչնչացվել է 4, ձերբակալվել՝ 2 վարձկան

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիսի սպանությունից հետո ոչնչացվել է 4, ձերբակալվել՝ 2 վարձկան, որոնք մասնակցություն են ունեցել նախագահի սպանությանը:

«Նրանցից 4-ը սպանվել են, ևս երկուսը գտնվում են մեր հսկողության տակ և հարցաքննվում են», - ասել է ոստիկանապետ Լեոն Շառլը:

Լեոն Շառլը հավելել է, որ պատանդ վերցված 3 ոստիկաններն ազատ են արձակվել։

Իր հերթին, Հաիթիի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը քաղաքացիներին կոչ է արել հանգստություն պահպանել՝ վստահեցնելով, որ իրավիճակը վերահսկելի է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գնդակահարվել և սպանվել է Հաիթիի նախագահ Ժովենել Մոիսը` իր իսկ նստավայրում։

53-ամյա նախագահը մահացել է հրազենային վնասվածքից: 

  • Կիսվել: