ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հաղթանակի 80-ամյակի առթիվ շքերթներ կանցկացվեն Մոսկվայում և այլ քաղաքներում

Հաղթանակի 80-ամյակի առթիվ շքերթներ կանցկացվեն Մոսկվայում և այլ քաղաքներում

Մեծ հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ շքերթներ կանցկացվեն Մոսկվայում և ևս 8 հերոս քաղաքներում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ռուսաստանյան «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում:

«Ավանդաբար տոնակատարությունների կենտրոնական իրադարձությունը ռազմական շքերթներն են։ Դրանք տեղի կունենան Մոսկվայում և ևս 8 հերոս քաղաքներում, ինչպես նաև 19 քաղաքներում, որտեղ տեղակայված են ռազմական օկրուգների, նավատորմերի, համազորային բանակների և Կասպյան նավատորմի շտաբները»,-ասել է նախարարը։

  • Կիսվել: