կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հացահատիկի փոխադրումները նախկինի պես կշարունակվեն․ Էրդողան

Հացահատիկի փոխադրումները նախկինի պես կշարունակվեն․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր ժամը 12-ից սկսած ուկրաինական հացահատիկի փոխադրումները Սև ծովով կշարունակվեն նույն կերպ, ինչպես նախկինում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Էրդողանն այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստին ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է. «Երեկ հեռախոսազրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, այսօր Զելենսկու հետ եմ խոսելու։ Պարոն Շոյգուն այսօր զանգահարել է պ-ն Աքարին ու տեղեկացրել, որ ժամը 12-ից սկսած, հացահատիկի փոխադրումները նախկինի պես կշարունակվեն»։

Շարունակելով Էրդողանն ասել է, որ նախագահ Պուտինի խնդրանքով հացահատիկի փոխադրումներում առաջնահերթություն է տրվելու աֆրիկյան աղքատ երկրների, ինչպիսիք են Սուդանն ու Ջիբութին։

 

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանը հայտարարել է «հացահատիկային միջանցքի» վերաբերյալ պայմանավորվածությունից դուրս գալու մասին:

  • Կիսվել: