երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հաագայի դատարանը Պաղեստինի հարցով չպետք է տրվի ԱՄՆ-ի ճնշումներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Հաագայի դատարանը Պաղեստինի հարցով չպետք է տրվի ԱՄՆ-ի ճնշումներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. -«Արդարադատության միջազգային դատարանը պետք է արդար կերպով հետաքննի Հարավաֆրիկյան Հանրապետության և մի շարք այլ երկրների կողմից Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած հայցը և չպետք է տրվի ԱՄՆ-ի քաղաքական ու ոչ-քաղաքական ճնշումներին, գրում է parstoday.ir-ը:

Այսօր հինգշաբթի (հունվարի 11-ին), մեկնարկել է Նիդերլանդներում գտնվող Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի նիստը, որի ընթացքում քննվելու է Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների պատճառով Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցը։

Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանության գործով մեղավորներին պատժելու և սիոնիստների հանցագործություններին վերջ դնելու նպատակով, Հարավաֆրիկան ​​ Հանրապետությունը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ հայց է ներկայացրել Նիդեռլանդների Հաագայի Արդարադատության միջազգային դատարան և նշել է ,որ այդ ռեժիմը խախտել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան։

Մինչ այժմ, շատ երկրներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Պակիստանը, Հորդանանը, Թուրքիան, Մալայզիան, Բոլիվիան, Վենեսուելան և Լիբիան, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը, աջակցել են Հաագայի միջազգային դատարանում Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունների և ցեղասպանության գործով դատավարությանը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, խստորեն դատապարտելով Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական «ապարտեիդ» ռեժիմի պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը, հանուն Պաղեստինի ժողովրդի՝ իր աջակցությունն է հայտնել, որպես ազատագրական և օրինական ու ճանաչված իրավունք՝օկուպացիային դիմակայելու Դիմադրության մոտեցումը,որը միջազգային իրավունքի շրջանակում է։

Այս առնչությամբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին Թեհրանում կայացած «ԶԼՄ-ների դաշինք՝ հանուն ահաբեկչության դեմ պայքարի» թեմայով միջազգային մեդիա համաժողովում դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները և ընդգծելով դրանց դադարեցման անհրաժեշտությունը, ասել է,- «Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի մեկնարկից անցել է ավելի քան երեք ամիս, և Սիոնիստական ​​ռեժիմի անհաջողությունները օրեցօր ավելանում են, և այսօր, անկասկած, Սիոնիստական ​​ռեժիմն ավելի ճարահատյալ վիճակում է, քան երբևէ, իսկ Պաղեստինի ժողովուրդն ավելի ուժեղ և կայուն է, քան երբևէ»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության արմատը համարելով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ մարդու իրավունքների և ճանաչված միջազգային իրավունքների կոպիտ և շարունակական խախտումը, ասել է-«Ալ-Աղսայի փոթորիկը ողջ աշխարհին ցույց տվեց Սիոնիստական ​​ռեժիմի և այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանների իրական դեմքը և իհարկե փոխեց ռազմավարական հավասարակշռությունը հօգուտ Պաղեստինի»։

Նշելով,որ Ալ-Աղսայի փոթորիկ գործողությունից հետո ամենակարևոր զարգացումներից է եղել ամերիկա-սիոնիստական ​​մեդիա կայսրության ձախողումը Սիոնիստական ​​ռեժիմի օգտին համաշխարհային կեղծ պատմություն հորինելու և ճնշվածին ճնշողի տեղ դնելու հարցում, Քանանի Չաֆին պարզաբանել է,-« Գազայի պատերազմում 110-ից ավելի լրագրողներին սպանելու Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունը ցույց է տալիս Սիոնիստական ​​ռեժիմի վախն ու մտահոգությունը ճշմարտությունների լուսաբանման վերաբերյալ»։

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.-«ԱՄՆ պետքարտուղարի բազմաթիվ այցերը գրավյալ տարածքներ, ԱՄՆ պաշտպանության նախարարի և բարձրաստիճան հրամանատարների ներկայությունը Թել Ավիվի պատերազմի սենյակներում, Իսրայելին զինտեխնիկա շարունակական մատակարարումը, վետոյի օգտագործումը հօգուտ Սիոնիստական ​​ռեժիմի և Կարմիր ծովում Սիոնիստական ռեժիմին աջակցելը, հանուն ռեժիմի աջակցության ծովային կոալիցա ստեղծելու ձախողված փորձը, Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը թարմացնելու մթնոլորտ ստեղծելու նպատակով Դիմադրության ճակատին շարունակական ուղերձներ հղելը,ինչպես նաև մարդասիրական, բարոյական և իրավական բոլոր ճանաչված սկզբունքների խախտումը,ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ​​ոչ միայն Գազայի պատերազմի մի մասն է այլև ամբողջ պատերազմն է»։

  • Կիսվել: