հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գվատեմալայում 6,1 մագնիտուդուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Գվատեմալայում 6,1 մագնիտուդուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Գվատեմալայում 6,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 05.52-ին Էսկուինտլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք, որտեղ 103 հազար մարդ է բնակվում։

Աղբյուրը գտնվել է 108 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

  • Կիսվել: