երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով․ ՄԱԿ

Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով․ ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու կոչ է անում խուսափել հետագա լարվածությունից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, գրել է ТАСС-ը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին: Նա տեղյակ է դեէսկալացիայի քայլերի վերաբերյալ վերջին հաղորդագրությունների մասին: Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր ներգրավվածներին շարունակել պատասխանատվությամբ գործել ու ... խուսափել լարվածությունից»,- ասել է Հակը։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն իր տելեգրամյան ալիքում հայտարարություններ է արել, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել, ու դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ Պաշտպանության նախարարությունը նման տեղեկությունը որակել է կեղծ։

«Վագների» ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, երթով շարժվել էին դեպի Դոնի Ռոստով ու Մոսկվա: ՌԴ անվտամգության դաշնային ծառայությունը զինված ապստամբություն հրահրելու գործ էր հարուցել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագների» գործողությունները դավաճանություն էր անվանել։

Ավելի ուշ, Պուտինի հետ համաձայնությամբ, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում կազմակերպության անդամները վերադարձել էին դաշտային ճամբարներ։

Ավելի ուշ Կրեմլը պարզաբանել էր, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների դեմ քրեական գործը կկարճվի։ Իսկ Պրիգոժինը «կգնա Բելառուս»

  • Կիսվել: