Գուտերեշը դիմել է Պուտինին՝ զորքը ՌԴ վերադարձնելու խնդրանքով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։«Այս հակամարտությանը պետք է վերջ դրվի հիմա»,- ասել է նա։Գուտերեշն իր խոսքն ուղղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով.
«Հանուն մարդկության` վերադարձրե՛ք ձեր զորքերը Ռուսաստան, հանուն մարդկության` թույլ մի՛ տվեք, որ դարասկզբից ի վեր ամենավատ պատերազմը սկսվի Եվրոպայում»։
Անտոնիո Գուտերեշն ասել է, որ լայնամասշտաբ հակամարտությունն իր կործանարար ու ողբերգական հետևանքներով սպառնում է ոչ միայն Ուկրաինային ու Ռուսաստանին։
«Մենք նույնիսկ չենք կարող կանխատեսել դրա կործանարար ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա` հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հետևանքների վերացումը»,– ասել է պաշտոնյան։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի կանխատեսմամբ` շատ երկրների համար դժվար կլինի վերականգնումը նավթի բարձր գների ու արտահանման դադարեցման պայմաններում։
«Սա իմ` գլխավոր քարտուղարի կարիերայի ամենատխուր պահն է», – լրագրողներին ասել է Գուտերեշը։