Group-IB-ի ղեկավարը պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է
Մոսկվայում ձերբակալվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսաստանյան առաջատար ընկերություններից Group-IB-ի ղեկավար Իլյա Սաչկովը: Նա մեղադրվում է պետական դավաճանության համար, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա գործից այլ մանրամասներ հայտնի չեն, հաղորդվում է միայն, որ ավելի վաղ իրավապահները խուզարկություն էին իրականացրել ընկերության գրասենյակում։
Հայտնի է, որ Group-IB-ն կիբեռանվտանգության ոլորտում Ռուսաստանի առաջատար ընկերություններից մեկն է, որը համագործակցում է Ինտերպոլի, Ռուսաստանի ուժային կառույցների, ինչպես նաև ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների, այդ թվում՝ Сбербанк-ի ու "Мегафон" -ի հետ։
Ըստ աղբյուրի՝ Սաչկովին մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելու մեջ: