Բալետի արտիստների XV միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է բրոնզե մեդալ
Մոսկվայում անցկացված բալետի արտիստների XV միջազգային մրցույթի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մարուքյանը ավագ խմբի տղամարդկանց մենակատարների անվանակարգում արժանացել է 3-րդ մրցանակի՝ բրոնզե մեդալի։
Մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրել են հատվածներ «Քնած գեղեցկուհի», «Կոպելիա», «Էսմերալդա», «Հեծելազորի կանգառը», «Թալիսման», «Նեապոլ», «Ծաղիկների փառատոնը Ջենցանոյում», «Սիրո լեգենդը», «Բայադերկա» և այլ հայտնի բալետներից։
Մրցույթն ամփոփվել է Մեծ թատրոնի բեմում կայացած գալա համերգով։ Համերգային ծրագրում ներկայացվել են դասական բալետային արվեստի հայտնի ստեղծագործություններից հատվածներ, ինչպես նաև մրցույթի համար հատուկ բեմադրված «Ճանապարհ դեպի ոչ մի տեղ» և «Հիպնոտիկ վալս» բեմադրությունները։



