Գրոսսին հայտնել է Իրանի ԱԳ նախարարի հետ ինտենսիվ խորհրդակցություններ ունենալու մասին
ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին սոցցանցի իր էջում հայտնել է, որՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հե։
Նա, մասնավորապես, նշել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ես շարունակել եմ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ինտենսիվ խորհրդակցությունները»:
Նենք, որ ավելի վաղ Իրանը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների վերականգնման դեպքում կչեղարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ սեպտեմբերին ձեռք բերված համաձայնագիրը:


