հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գրող Բեյգբեդերը ազատ է արձակվել կալանքից․ նրան ձերբակալել էին բռնաբարության համար մեղադրանքով

Գրող Բեյգբեդերը ազատ է արձակվել կալանքից․ նրան ձերբակալել էին բռնաբարության համար մեղադրանքով

Ֆրանսիական ոստիկանությունն ազատ է արձակել գրող Ֆրեդերիկ Բեյգբեդերին, որը ձերբակալվել էր բռնաբարության գործով։ Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը։

Նախկինում գրողը նախաքննության շրջանակներում բերվել էր հարցաքննության, նրան մեղադրանք չի առաջադրվել։ Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ, Բեգբեդերը հերքել է իր մասնակցությունը հանցագործությանը։

Բեյգբեդերը 58 տարեկան է։ «Ֆլորա» գրական մրցանակի ստեղծողն ու ժյուրիի նախագահն է։ Նրա ամենահայտնի վեպերն են՝ «Անխոհեմ երիտասարդի հուշերը», «Արձակուրդները կոմայի մեջ», «Սերն ապրում է երեք տարի», «99 ֆրանկ» և այլն։

  • Կիսվել: