ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գրանցվել է WhatsApp-ի գլոբալ խափանում

Գրանցվել է WhatsApp-ի գլոբալ խափանում

Աշխարհի տարբեր երկրների օգտատերերը հայտնում են իրենց WhatsApp մեսենջերի խափանումների մասին, հայտնում է Downdetector-ը:

Ամենից շատ օգտատերերը դժգոհում են հաղորդագրություններ ուղարկելու անկարողությունից, ինչպես նաև հաղորդումներ են ստացվում մեսենջերի թե հավելվածի, թե աշխատասեղանի տարբերակի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։

WhatsApp-ի խափանումների մասին հաղորդում են Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի օգտատերերը, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան:

Meta-ն, որին պատկանում է WhatsApp-ը, դեռևս չի մեկնաբանել խափանումը:

  • Կիսվել: