կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Google-ը ԵՄ-ում ապատեղեկատվության դեմ արշավ կսկսի

Google-ը ԵՄ-ում ապատեղեկատվության դեմ արշավ կսկսի

Google-ը պատրաստվում է ԵՄ-ում ապատեղեկատվության դեմ պայքարի արշավ սկսել՝ հակազդելով հնարավոր կեղծիքներին նախազգուշացումներով, նախքան դրանք կսկսեն տարածվել:

Google-ը Reuters-ին հայտնել է, որ ընկերության ներքին ստորաբաժանումը՝ Jigsaw-ը, որը պայքարում է հասարակությանը սպառնալիքների դեմ, մարտ ամսից սկսելու է անիմացիոն գովազդների շարք TikTok-ում և YouTube-ում: Տեսանյութը նախատեսված կլինի ԵՄ հինգ երկրների համար՝ Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Լեհաստան։

Գովազդում կօգտագործվի հատուկ մեթոդ, որը մշակվել է Քեմբրիջի և Բրիստոլի համալսարանների հետազոտողների հետ համատեղ, որպեսզի օգնի դիտողներին նկատել մանիպուլյատիվ բովանդակությունը նախքան այն բացելը:

  • Կիսվել: