կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Գնդակոծությունները նվազել են, սակայն իրավիճակը Կուրսկի մարզի Սուժանսկի շրջանում լարված է. Բոգաչով

Գնդակոծությունները նվազել են, սակայն իրավիճակը Կուրսկի մարզի Սուժանսկի շրջանում լարված է. Բոգաչով

Իրավիճակը Կուրսկի մարզի Սուժանսկի շրջանում լարված է, սակայն Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունները նվազել են, ռուս զինվորականներն աշխատում են: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգաչովը։

Նա տեղի բնակիչներին հորդորել է դեռ չվերադառնալ տարածք և ինքնուրույն չտարհանվել։

«Տարածքում կայուն լարված իրավիճակ է, և մեր զինվորականներն այնտեղ աշխատում են»,-ասել է Բոգաչովը և հավելել, որ  Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունները զգալիորեն նվազել են, սակայն հենց նախօրեին նրանք շատ ակտիվ էին։

«Աստիճանաբար տարհանվում է տեղում մնացած բնակչությունը: Մարդիկ չպետք է ինքնուրույն ճանապարհ փնտրեն։ Նրանք պետք է կապ հաստատեն պաշտոնական կառույցների, կազմակերպությունների հետ՝ տեղեկատվություն ստանալու և տարհանման համար։ Ոչ մի դեպքում չդիմեք անհայտ աղբյուրների»,-ասել է Բոգաչովը։

 

  • Կիսվել: