չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է․ Ալիևի օգնական

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է․ Ալիևի օգնական

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Նա նշել է, որ գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է, այլ ոչ թե հակամարտության վայրի. «Պատմականորեն այս տարածաշրջանը լրջորեն տուժել է հակամարտություններից և պատերազմներից: Սակայն մենք մտադիր ենք փոխել այս իրականությունը:

Ցավոք, մեր հարևանությամբ կան երկու հիմնական աշխարհաքաղաքական լարվածություն: Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք խուսափել այդ լարվածության ազդեցությունից և ապահովել կայունություն, բարգավաճում և համագործակցության մթնոլորտ մեր տարածաշրջանում:

Ադրբեջանը մոբիլիզացնում է իր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում երկարատև խաղաղություն և համագործակցություն հաստատելու համար»,- ասել է նա:

  • Կիսվել: