ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գիտնականներ հայտնել են կորոնավիրուսի դեմ անօգուտ ևս մեկ հակավիրուսային դեղամիջոցի մասին

Գիտնականներ հայտնել են կորոնավիրուսի դեմ անօգուտ ևս մեկ հակավիրուսային դեղամիջոցի մասին

Ռիտոնավիրի հավելմամբ լոպինավիր հակառետրովիրուսային դեղամիջոցը համարել են  անօգուտ կորոնավիրուսի բուժման համար: Այս մասին նշված է RECOVERY բրիտանական կլինիկական հետազոտության ղեկավարների հայտարարությունում, գրում է Lenta-ն:

Նշվում է, որ դեղամիջոցը դրական ազդեցություն չի ունենում COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների վրա: Միևնույն ժամանակ, գիտնականները չունեն տվյալներ ծանր վիճակով պացիենտների վրա դեղամիջոցի ազդեցության մասին, քանի որ ռիտոնավիրի հավելմամբ լոպինավիրը դժվար է տալ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված մարդկանց:

Բրիտանական հիվանդանոցներում RECOVERY հետազոտությունն անցկացնում են ընթացիկ տարվա մարտից: Դրան մասնակցում են 11 500 պացիենտներ: Գիտնականներն այս հետազոտության շրջանակում փորձում են պարզել, թե որքանով են արդյունավետ նոր կորոնավիրուսի բուժման տարբեր մեթոդները:

Ռիտոնավիրի հավելմամբ լոպինավիրից բացի, հիվանդներին նաեւ տալիս են կորտիկոստերոիդ դեքսամետազոն, ազիտրոմիցին հակաբիոտիկ, տոցիլիզումաբ իմունադեպրեսանտ եւ հիդրոքսիքլորոքին հակամալարիային դեղամիջոց:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջինի փորձարկումները դադարեցվել են հունիսի կեսին:

  • Կիսվել: