ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք, թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Կալուգայի, Բրյանսկի, Կուրսկի մարզերը։ Կրասնոդարի երկրամասում երկու մարդ է վիրավորվել։ Տեղական իշխանությունը հայտնել է նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին։

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ անցած շաբաթ ուկրաինական հարվածների հետևանքով Դաշնության մարզերում 20-ից ավելի քաղաքացիական անձ է զոհվել, ավելի քան 120 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, վիրավորվել է։

Ռուսական ուժերն էլ գիշերը հարվածել են Օդեսային և Դնեպրին։ Վնասվել են տարբեր ենթակառուցվածքներ և քաղաքացիական օբյեկտներ։ Օդեսայի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ։

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ըստ հետախուզության՝ ձմռան վերջին ցուրտ օրերին Ռուսաստանը ծրագրում է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ գլխավորապես թիրախավորվելու են էներգետիկ օբյեկտները։

  • Կիսվել: