շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գիշերը Բելգորոդի շրջանը կրկին գնդակոծվել է. Գլադկով

Գիշերը Բելգորոդի շրջանը կրկին գնդակոծվել է. Գլադկով

Այս գիշեր գնդակոծվել են Ռուսաստանի Շեբեկինսկի և Վոլոկոնովսկի շրջանները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Բելգորոդի նահանգի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

Նա նշել է, որ ավերածությունները բազմաթիվ են, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:

՛՛Երեկ երկու մարդ էր զոհվել։ Գնդակոծվող բնակավայրերի բնակիչներին խնդրում ենք ականջալուր լինել իշխանության դիրքորոշմանը և ժամանակավորապես լքել տները, որպեսզի պահպանեք ամենագլխավորը՝ ձեր և ձեր մերձավորների կյանքը։

Ներկա դրությամբ ժամանակավոր տեղավորման կետերում ավելի քան 4 հազար մարդ կա։ Անհրաժեշտ օգնությունը տրամադրվում է։

Ես շատ երախտապարտ եմ ոչ անտարբեր մարդկանց, որոնք Բելգորոդի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն են բերում առաջին անհրաժեշտության իրեր։ Օգնում են նրանց, որոնց հիմա հեշտ չէ։ Բոլորս միասին կհաղթահարենք ընդհանուր դժբախտությունը՛՛,-նշել է Գլադկովը։

 

  • Կիսվել: