Ղրիմում ԱԹՍ-ի հարձակումից հետո բնակչության մի մասին կտարհանեն
Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակիչների մի մասը տարհանվելու է զինամթերքի պահեստում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո, հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, տեղեկացնում է ՛՛Լենտան՛՛:
Ակսյոնովը, մասնավորապես, ասել է. ՛՛Որոշում է կայացվել արտակարգ իրավիճակների վայրից 5 կիլոմետր շառավղով բնակչությանը տարհանել ժամանակավոր տեղավորման կենտրոններ՛՛:
Ղրիմում ենթակառուցվածքային օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին հայտնի է դարձել այսօր՝ հուլիսի 22-ին։
Ինչպես հաղորդվում է՝ անօդաչուները փորձել են հարվածել նավթի բազային և պահեստին, որտեղ զինամթերք է պահվում։
Ավելի վաղ Ղրիմի կամրջով մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել էր։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է: