ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղրիմի Կոնգոյի տենդ է գրանցվել Ախալցխայում և Ասպինձայում

Ղրիմի Կոնգոյի տենդ է գրանցվել Ախալցխայում և Ասպինձայում

Ասպինձաում Ղրիմ-Կոնգո տենդի մեկ դեպք է գրանցվել: Հիվանդությունը հաստատվել է 45-ամյա կնոջ մոտ, այս տեղեկությունը հաստատում են Ասպինձայի հանրային առողջության կենտրոնից, գրում է akhaltskha.net-ը:

Նրանց խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, հիվանդը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։

Ինչպես կայքին հայտնեցին պոլիկլինիկայում, նրա առողջական վիճակը բավարար է, և, հնարավոր է, վաղը նա դուրս գա կլինիկայից։ Ախալցխայում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք է գրանցվել:

Ինչպես կայքին հայտնեցին քաղաքապետարանից, հիվանդն արդեն ապաքինվել է։

  • Կիսվել: