երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ղրիմի կամուրջն իրենց ծաղիկներ կթվա. Լուկաշենկոն սպառնացել է

Ղրիմի կամուրջն իրենց ծաղիկներ կթվա. Լուկաշենկոն սպառնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զգուշացրել է Ուկրաինային Բելառուսին նկատմամբ հնարավոր հարված հասցնելու հետևանքների մասին: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է անվտանգության հարցերով հանդիպմանը, հայտնում է БЕЛТА գործակալությունը:

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբի տեղակայման մասին:

«Մենք պետք է որոշենք, թե ինչ այլ բան պետք է արվի մեր պետության անվտանգությունն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով արագ փոփոխվող միջավայրը: Երեկ ոչ պաշտոնական խողովակներով մեզ զգուշացրին Ուկրաինայի տարածքից Բելառուսի նկատմամբ  հարվածների մասին.  ասվում էր. «Մենք այնպես կանենք, որ դա լինի Ղրիմի կամուրջ-2-ը»։ Հիմա Ուկրաինայի նախագահին և մյուս անմեղսունակներին, եթե նրանք դեռ այնտեղ են, փոխանցեք, որ Ղրիմի կամուրջն իրենց ծաղիկներ կթվան, եթե իրենց կեղտոտ ձեռքերով դիպչեն մեր տարածքի թեկուզ  մեկ մետրին: Սա ձեր գործառույթն է, սա հրաման համարեք: Մենք ըստ արժանվույն կպատասխանենք ցանկացած հակառակորդի, մենք դրան պատրաստվել ենք ոչ մեկ տասնամյակ»,- դիմել է երկրի ղեկավարը զինվորականներին ու ուժայիններին։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը այս պայմաններում հայտարարում են, որ պատրաստ են օրինականացնել երկիրը լքածներին որպես քաղաքական ուժ, էապես մեծացնել աջակցությունը կործանարար տարրերին, սրել իրավիճակը արևմտյան սահմանին մինչև «երկրորդ ճակատի» բացումը»: Լուկաշենկոն նաև  հիշեցրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբում զգուշացրել է արևմտյան սահմանին սպառնալիքների մասին և ասել, որ Բելառուսը թույլ չի տա, որ ռուսներին թիկունքից կրակեն։

«Ես արդեն ասացի, որ այսօր Ուկրաինայում ոչ թե պարզապես քննարկվում է, այլ պլանավորվում է հարված հասցնել Բելառուսի տարածքին: Իհարկե, ուկրաինացիներին դա բացարձակապես պետք չէ: Ինչո՞ւ նրանք երկրորդ ճակատ բացեն մեր հարավում:  Սա խելագարություն է զինվորականների տեսանկյունից, բայց, այնուամենայնիվ, գործընթացը սկսվել է, նրանց տերերը մղում են պատերազմ սանձազերծել Բելառուսի դեմ, որպեսզի միաժամանակ լուծեն խնդիրները և՛ Ռուսաստանի հետ, և՛ Բելառուսի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

  • Կիսվել: