հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ղրիմի կամրջով ավտոբուսների շարժը վերականգնվել է

Ղրիմի կամրջով ավտոբուսների շարժը վերականգնվել է

Ղրիմի կամրջով ավտոբուսների շարժը վերականգնվել է երկու ուղղություններով։ Այս մասին հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։

«Ղրիմի կամրջի վրայով սկսվել է ավտոբուսների շարժը։ Ավտոբուսները երկու ուղղություններով սկսել են երթևեկել այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ավտոբուսներն ուղարկվել էին լաստանավային անցում»,- նշել են նախարարությունից։

Այսպիսով կամուրջն ուղևորափոխադրումների համար բաց է արդեն մեքենաների, ավտոբուսների, գնացքների և էլեկտրագնացքների համար։

Նշվում է նաև, որ ցանկության դեպքում ուղևորները կարող են օգտվել Կերչի ծովային անցման նավերից և լաստանավերից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթել, ինչը հանգեցրել էր հրդեհի և կամրջի երկու ավտոմոբիլային բացվածքների մասնակի փլուզմանը: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ հարձակումը կազմակերպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը և անձամբ կառույցի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

  • Կիսվել: